Բաժին. Տնտեսական

2016Թ.-ԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆԱ ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել  ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Քննարկման շրջանակներում կրթության և գիտության նախարարը նշել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կարևոր նախապայման է հանրապետության դպոցականներին համակարգիչներով ապահովելու ծրագրի իրականացման համար,  որի մեկնարկը,  համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի՝ նախատեսվում է 2016 թվականից:

«Մենք ծրագրի արդյուքնում ապահովելու ենք, որպեսզի 2016 թվականի սեպտեմբերից սկսած յուրաքանչյուր առաջին դասարան հաճախող երեխա պետության կողմից ստանա անվճար համակարգիչ»,- նշել է Ա. Աշոտյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի գործուենությանն առնչվող աշխատանքային և կազմակերպական այլ խնդիրներ:

Share