Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐԻ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԲԵՐՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

Այս տարի ստացվել է հացահատիկի առատ բերք, որի իրացման հետ կապված կարող են առաջ գալ խնդիրներ: ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ այս մասին նշել են մարզպետները: Վերջիններիս փոխանցմամբ՝ որոշակի դժվարություններ կարող են առաջանալ տեղական ալրաղացների կողմից:

Հարցի առնչությամբ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը գյուղատնտեսության նախարարության համապատասխան ներկայացուցչին հանձնարարել է ուսումնասիրել հարցը եւ տեղեկություններ ներկայացնել կառավարություն:

Share