Բաժին. Տնտեսական

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԻ ԲԱՐՁՐ ՈՐԱԿԸ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ մեր հանրապետությունում սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման նպատակով նախատեսվում է ներկրել աշնանացան ցորենի 420 տոննա սուպեր էլիտային և 20 տոննա էլիտային սերմեր:

Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը և հանրապետության առաջատար փորձագետները օգոստոսի 10-25-ը գտնվել են ՌԴ-ի Ստավրոպոլի երկրամասում, որպեսզի տեղում ստուգեն սերմացուի որակական բոլոր հատկանիշները:

Ռուսաստանի Դաշնություն մեկնած անկախ փորձագետները տեղում իրականացրել են սուպեր էլիտային 8 և էլիտային 4 սորտերի զննում, ստուգել դրանց համապատասխանությունն ըստ ՀՀ կառավարության ներկայացրած բոլոր չափորոշիչների՝ զտում, ախտահանում, ակտերի և հավաստագրերի առկայություն:

Հանձնաժողովն ընտրողաբար նաև կշռել է սերմացուի պարկերը, ճշտել պարկերի մաքուր քաշը:  

Վերջին տվյալների համաձայն՝ 320 տոննա սերմացուն բաշխվել է մարզերին, 100 տոննան արդեն Հայաստան է ներկրված, իսկ վերջին խմբաքանակը ճանապարհին է և մինչև սեպտեմբերի մեկը կբաժանվի գյուղացիական տնտեսություններին:

Share