Բաժին. Տնտեսական

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ

ՀՀ կառավարության որոշուման համաձայն` ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչությանում պետք է ստեղծվի տեսչության կառավարման խորհուրդ:

Խորհրդում պարտադիր պետք է ներկայացված լինի քաղաքաշինության բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների առնվազն երկու ներկայացուցիչ:

Քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ քաղաքաշինության բնագավառի այն հասարակական կազմակերպությունները կամ գործարար միավորումները, որոնք ցանկանում են խորհրդում ներկայացուցիչ ունենալ, պետք է երկշաբաթյա ժամկետում ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացնեն դիմում: Խորհրդում կընդգրկվեն դիմումն առաջինը ներկայացնողները` ըստ հերթականության:

Share