Բաժին. Տնտեսական

«ՀայՌուսգազարդ»-ը հրապարակել է կիսամյակային ստուգումների արդյունքները

Օգոստոսի 1-ի դրությամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրականացվել է շուրջ 61 հազ. հատ կենցաղային եւ 169 հատ արդյունաբերական գազահաշվիչների ստուգաչափում: Ըստ ներկայացված տվյալների՝ բնական գազի կենցաղային թվով 2287 հատ հաշվիչների վերաբերյալ «Չափագիտության Ազգային Ինստիտուտ» ՓԲԸ կողմից տրվել է «Առեւտրային հաշվառքի սարքի խախտում» եզրակացություն «Արտաքին միջամտություն» որակմամբ:

2013թ.-ի ընթացքում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է իրականացնել շուրջ 130 հազ գազահաշվիչների պետստուգաչափում:

Կենցաղային գազահաշվիչներ պլանային ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հաշվին:

Գազահաշվիչները կարող են ենթարկվել նաև արտապլանային ստուգաչափման, եթե մատակարարի և բաժանորդի մոտ առաջանում է կասկածներ հաշվիչի աշխատանքի վերաբերյալ:

Share