Տնտեսական

Բնակարանների գները Երևանում՝ 2025թ. հուլիս

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025թ․-ի հուլիսի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։

Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2025թ․-ի հուլիսին կազմել է 880,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2․2% անկում։

Արաբկիր վարչական շրջանում՝ 619,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1․4% անկում։

Դավթաշեն վարչական շրջանում՝ 478,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․5% աճ։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 440,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․3% աճ։

Աջափնյակ վարչական շրջանում՝ 416,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1% աճ։

Էրեբունի վարչական շրջանում՝ 404,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.6% անկում։

Նոր Նորք վարչական շրջանում՝ 413,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 3․8% աճ։

Ավան վարչական շրջանում՝ 395,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.8% անկում։

Շենգավիթ վարչական շրջանում՝ 393,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1․6% անկում։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 391,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.2 աճ։

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 237,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 3.5% աճ։

Share