ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ կայացել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրականացման հետ կապված հարցերի վերաբերյալ խորհրդակցություն:
Ներկայացվել է վանական համալիրի հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգմանն ուղղված կառուցապատման նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով: «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ներկայացուցիչներն ու համայնքների ղեկավարներն իրենց նկատառումներն են հայտնել նախագծի վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախագիծը մեկ անգամ եւս կքննարկի շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների կողմից, եւ ստացված առաջարկությունները հաշվի կառնվեն այն լրամշակելիս:
Քննարկվել են նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված ութ համայնքներում աղբահանության կազմակերպման, այդ նպատակով անհրաժեշտ միջոցների ներգրավման աղբյուրների, ինչպես նաեւ անտառային հատվածի սանիտարական վիճակի եւ մաքրության պահպանման հետ կապված հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են «Տաթեւի վերածնունդ» ծրագրի, «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրինության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, վանական համալիրի հարակից համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ: