Բաժին. Տնտեսական

Հնդկաստանի ազգային արժույթը սահմանել է անկման նոր ռեկորդ

Հնդկաստանի ազգային արժույթը՝ ռուփին, շարունակում է իր անկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ: Պատմության մեջ առաջին անգամ ռուփիի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ սահմանվել է 1 դոլարի դիմաց 68 ռուփի մակարդակից ցածր: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ հնդկական ռուփիի փոխարժեքի անկումը պայմանավորված է ինչպես Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակով, այնպես էլ զարգացող շուկաներից կապիտալի արտահոսքով:

Տարեսկզբից հնդկական ռուփիի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է շուրջ 17%-ով:

Share