Բաժին. Տնտեսական

Զիմբաբվեում կկառուցվի «Աֆրիկյան Դիսնեյլենդ»

Զիմբաբվեի իշխանությունները մտադիր են Վիկտորիա ջրվեժի մոտ կառուցել 300 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ զվարճությունների համալիր՝ «Աֆրիկյան Դիսնեյլենդ»:  Այս մասին գրում է The Guardian-ը:

Նախագծի հեղինակները վստահ են, որ կունենան մեծ հաջողություն: «Աֆրիկյան Դիսնեյլենդում» բացի զվարճությունների մեծ զբոսայգուց, կլինեն նաև խանութներ, բանկեր, խաղատներ, ցուցահանդեսների համար նախատեսված հատուկ հրապարակներ և այլն:

Նախագծի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 1200 հա տարածք:

Share