Բաժին. Տնտեսական

Կառավարությունը դեմ է, որ 2014թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը լինի 75 հազար դրամ

Կառավարությունը քննարկել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են 2014թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75 հազար դրամ:

Կառավարութունը դեմ է արտահայտվել նշված նախագծի ընդունմանը:

Կառավարության պարզաբանմամբ՝  նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ սահմանելը նպատակ է, որին կառավարությունը մտադիր է հասնել աստիճանաբար, առաջիկա տարիների ընթացքում:

Share