Բաժին. Տնտեսական

Հայաստանը և Բրազիլիան կստորագրեն տնտեսական համագործակցության համաձայնագիր

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Այս մասին հայտնում են կառավարության Մամուլի ծառայությունից:

Ըստ համաձայնագրի նախագծի՝ կողմերը կզարգացնեն, կուժեղացնեն և կդիվերսիֆիկացնեն տնտեսական փոխշահավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Համագործակցությունը, մասնավորապես, ուղղված կլինի տնտեսվարող սուբյեկտների միջև համագործակցության խթանմանը՝ ներառելով փոքր և միջին ձեռնարկությունները, ներդրումային գործունեությունը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և այլն:

Կողմերը կստեղծեն նաև տնտեսական համագործակցության հարցերով հայ-բրազիլական միջկառավարական հանձնաժողով:

Share