Բաժին. Տնտեսական

Արմեն Աշոտյանը ԲՈՒՀ-երի ռեկտորներին առաջարկել է սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձի զեղչ

ՀՀ կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանը նամակով դիմել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին:

Նախարարի նամակում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական բաժիններում սովորող սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի 50% զեղչ, իսկ բուհում սովորողների համար` ուսման վարձավճարի չափը սահմանել 2012-2013 ուստարվա համար ՀՀ քաղաքացիների համար սահմանված վարձավճարի չափով: Սիրիայի բուհերից ՀՀ բուհեր տեղափոխվել ցանկացող սիրիահայ ուսանողների համար, եթե առարկայական տարբերությունները գերազանցում են 20 կրեդիտը, սահմանել առարկայական տարբերությունների հանձնման ժամկետ և նրանց հնարավորություն տալ ուսումնառությունը շարունակել այն կուրսից, որից նրանք տեղափոխվել են»:

Share