Տնտեսական

ԵՀ-ն մտադիր է Հունգարիային 550 մլն եվրո տրամադրել՝ հակառուսական պատժամիջոցներին աջակցելու համար

ԵՀ-ն մտադիր է Հունգարիային 550 մլն եվրո տրամադրել ԵՄ-ի սառեցված ֆոնդերից, որպեսզի փոխարենը Բուդապեշտը չօգտվի իր վետոյի իրավունքից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցում: Այս մասին գրում է The Financial Times-ը։

Պարբերականը հիշեցնում է, որ ԵՄ-ն կարող է ընդունել պատժամիջոցներ միայն միաձայն՝ բոլոր անդամների աջակցության դեպքում։

Հունգարիայի իշխանությունները ցանկանում են ԵՄ-ից ստանալ Բուդապեշտին հասանելիք բոլոր միջոցները՝ մոտ 20 միլիարդ դոլար, որոնց հատկացումը դադարեցվել էր 2022 թվականին՝ Բրյուսելի դժգոհության պատճառով, որը կապված էր Հունգարիայի ներքին քաղաքականության հետ։

Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 19-ին ներկայացրել է Ռուսաստանի դեմ նոր՝ պատժամիջոցների 19-րդ  փաթեթը։

Share