Բաժին. Տնտեսական

Օգոստոսին հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.1% գնանկում

Օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.1% գնանկում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ դիտարկված 13 պարենային ապրանքախմբերից 3-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 10.7-2.6% գնանկում, իսկ 10-ում` 0.2-2.2% գնաճ:

Ըստ ներկայացված տվյալների՝  այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է 32.7% գնաճ, իսկ այս տարվա հուլիսի համեմատ` 10.7% գնանկում:

Մրգի ապրանքախմբում այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, արձանագրվել է 24.9% գնաճ, իսկ նախորդ ամսվա՝ հուլիսի համեմատ` 5.9% գնանկում:

Հաշվետու ամսում շաքարավազի հանրապետական միջին գինը տարեկան կտրվածքով նվազել է 12.8%-ով, իսկ ամսական կտրվածքով` 2.6%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, գրանցվել է 3.6%, իսկ այս տարվա հուլիսի համեմատ`0.2% գնաճ: Հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է համապատասխանաբար 8.1% և 0.3% գնաճ, իսկ ձկնամթերքի ապրանքախմբում՝  3.7% և 0.4% գնաճ:  

Այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է ձվի 27.9%, իսկ այս տարվա հուլիսի համեմատ` 1.2% գնաճ:

Ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում հաշվետու ամսում տարեկան կտրվածքով գրանցվել է 7.4%, իսկ ամսական կտրվածքով՝ 2.1% գնաճ:

Ոգելից խմիչքի և ծխախոտի, սուրճի, թեյի, կակաոյի, կենդանական և բուսական յուղերի, կաթնամթերքի, հրուշակեղենի ապրանքախմբերում օգոստոսին, հուլիսի համեմատ, գրանցվել է 0.1-1.1% գնաճ:

Share