Բաժին. Տնտեսական

ճգնաժամ համակարգիչների համաշխարհային շուկայում

Ընթացիկ տարվա արդյունքներով ամբողջ աշխարհում անհատական համակարգիչների վաճառքի ծավալները կկրճատվեն 9,7%-ով՝ առավելապես պայմանավորված զարգացող տնտեսությամբ երկրներում համակարգիչների պահանջարկի անկմամբ: Նման կանխատեսում է ներկայացրել IDC վերլուծական ընկերությունը:

Նշենք, որ վերջին տարիներին հենց զարգացող շուկաներին է բաժին ընկել անհատական համակարգիչների համաշխարհային վաճառքի զգալի մասը: Ներկայումս, սակայն, զարգացող երկրներում անհատական համակարգիչներն իրենց պահանջվածությամբ զիջում են պլանշետներին և սմարթֆոննեին:

IDC վերլուծաբանների կանխատեսմամբ՝ անհատական համակարգիչների շուկան անկում կգրանցի նաև 2014 թվականին: Արդեն 2015 թվականին կգրանցվի փոքր աճ, սակայն վաճառքի ծավալները չեն հասնի 2011 թվականին գրանցված առավելագույն մակարդակին:

Կանխատեսվում է, որ այս տարի ամբողջ աշխարհում կվաճառվի 315,4 մլն համակարգիչ:

Share