Տնտեսական

Գերմանիայում մանրածախ վաճառքներն օգոստոսին անսպասելիորեն նվազել են 0.2%-ով

Գերմանիայում մանրածախ վաճառքներն օգոստոսին հուլիսի համեմատ նվազել են 0ն2%-ով: Այս մասին հայտնում է երկրի դաշնային վիճակագրական գործակալությունը:

Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին 0.5% աճ։

Հուլիսին վաճառքների ծավալը նվազել էր 0.5%-ով, մինչդեռ ավելի վաղ հաղորդվել էր 1.5% անկման մասին։

Սննդամթերքի մանրածախ խանութներում Գերմանիայում վաճառքները նախորդ ամսվա ընթացքում աճել են 0.6%-ով, մինչդեռ ոչ սննդամթերքի խանութներում արձանագրվել է 1% նվազում։ Էլեկտրոնային առևտրի և փոստային պատվերների ոլորտում վաճառքները կրճատվել են 2%-ով։

Գերմանիայում մանրածախ վաճառքներն օգոստոսին 1.8%-ով ավելի բարձր են եղել, քան նախորդ տարվա նույն ամսին։

Հուլիսին տարեկան աճը կազմել էր 2.9%, մինչդեռ ավելի վաղ հայտարարված էր 4.9% ցուցանիշ։

Share