Բաժին. Տնտեսական

Ավստրալիայի տնտեսությունը դրսևորում է կայունացման միտումներ

Ավստրալիայի տնտեսությունը դրսևորում է կայունացման միտումներ: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսակի համեմատ, երկրի ՀՆԱ-ն աճել է 0,6%-ով: Տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 2,6%-ով: Նշենք, որ հաշվետու եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին Ավստրալիայի տնտեսության աճի առավել ցածր տեմպեր:

Ըստ վերլուծաբանների՝ սպասումները գերազանցվել են՝ շնորհիվ Ավստրալիայի կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման:

Համեմատության համար նշենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Ավստրալիայի ՀՆԱ-ն ամսական կտրվածքով աճել էր 0,5%-ով, տարեկան կտրվածքով՝ 2,5%-ով:

Share