Բաժին. Տնտեսական

Ներկայացվել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման աշխատանքների ընթացքը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված աշխատանքներին:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ Բակո Սահակյանը կարեւորել է մայրուղու դերակատարությունը հանրապետության կյաքում՝ ընդգծելով, որ ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհը պետք է լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Share