Բաժին. Տնտեսական

Բրազիլիայից կապիտալի արտահոսքը հասել է ռեկորդային մակարդակի

Բրազիլայից կապիտալի արտահոսքը հասել է նոր ռեկորդային մակարդակի: Երկրի կենտրոնական բանկի տվյալներով՝ օգոստոսին երկրից «դուրս է բերվել» 5,85 մլրդ ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ հուլիսին ցուցանիշը կազմել էր 1,45 մլրդ ԱՄՆ դոլար:  

Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ նման զարգացումը պայմանավորված է ներդրողների շրջանում զարգացող շուկաների նկատմամբ վստահության անկմամբ:

Share