Բաժին. Տնտեսական

Երկարաձգվել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը

ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2016թ. հոկտեմբերի 12-ը:

Նշենք, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտը և Թայվանի Սինիկա ակադեմիան 2011թ. հուշագիր են ստորագրել Կովկասի տարածաշրջանում երկրաբանության, սեյսմոլոգիայի, ակտիվ տեկտոնիկայի և հրաբխայնության բնագավառում հետազոտություններ իրականացնելու նպատակով:

Ստորագրված հուշագրի համաձայն՝ Հայաստան է ներմուծվել տեղորոշման 8 հավաքածու: Նշված սարքերն այժմ օգտագործվում են երկրադինամիկական երկարաժամկետ մոնիթորինգ իրականացնելու համար: Աշխատանք, որը թույլ կտա առավել համապարփակ տեղեկություն ստանալ երկրակեղևի հատվածների բախման ընթացքում ձևավորվող լեռնագոյացման, մագմատիզմի, երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների վերաբերյալ:

Կառավարությունից հայտնում են, որ ընդունված որոշումը համահունչ է տվյալ բնագավառում կառավարության վարած քաղաքականությանը՝ նվազեցնել և բացառել աղետների հետևանքներից մարդու կյանքին, առողջությանը և ունեցվածքին հասցվող վնասը, նվազեցնել սեյսմիկ ռիսկը:

Share