Բաժին. Տնտեսական

Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Այսօր` սեպտեմբերի 9-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի հետ:

Պատվիրակությունը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին:

Նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում, մասնավորապես, պայմանագիր` առևտրատնտեսական համագործակցության, փոխըմբռնման հուշագիր` արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության մասին:

Հանդիպումներ կլինեն ՏՏ ոլորտի մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանը:

Վարչապետի աշխատանքային այցը ՉԺՀ կավարտվի սեպտեմբերի 12-ին:

Share