Բաժին. Տնտեսական

Բակո Սահակյանը և Ռուբեն Վարդանյանը քննարկել են Արցախի բանկային համակարգի զարգացմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել բարերար Ռուբեն Վարդանյանի հետ:

ԼՂՀ նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել բանկային համակարգի, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտների զարգացմանը: Երկուստեք նշվել է վերոհիշյալ ոլորտներում խոստումնալից հեռանկարների առկայությունը եւ այս ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:

Share