Բաժին. Տնտեսական

Այս տարի սպասվում է ցորենի 305-310 հազար տոննա բերք

Այս տարի հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են 17.8529 հա: Նախորդ տարի ցուցանիշը կազմել էր 17.1816 հա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:

Ներկայացված տվյալների համաձայն՝ արդեն իսկ հնձվել է ցանքերի շուրջ 92%–ը և արտադրվել 491 հազար տոննա համախառն բերք: Միջին բերքատվությունը 29.8 ց/հա է՝ նախորդ տարվա 26.5 ց/հա-ի դիմաց:

Կանխատեսվում է, որ այս տարի հանրապետությունում կհավաքվի 530-535 հազար տոննա համախառն բերք՝ նախորդ տարվա 456.1 հազար տոննայի փոխարեն:

Ընդ որում, այս տարի միայն ցորենի ցանքատարածությունները կազմել են 99.708 հա՝ նախորդ տարվա՝ 93.476 հա-ի փոխարեն: Վերջին տվյալներով՝ հնձվել է դաշտերի շուրջ 93%–ը, արտադրվել՝ 285 հազար տոննա ցորեն: Միջին բերքատվությունը կազմել է 30.6 ց/հա՝ նախորդ տարվա 25.9 ց/հա-ի փոխարեն: Կատարված հաշվարկների համաձայն, այս տարի սպասվում է ցորենի 305-310 հազար տոննա բերք՝ նախորդ տարվա 243.1 հազար տոննայի դիմաց:

Share