Բաժին. Տնտեսական

G20-ն ամփոփել է միջազգային տնտեսական երկօրյա ֆորումի արդյունքները

«Մեծ քսանյակի» (G20) երկրները ամփոփել են Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական երկօրյա ֆորումի արդյունքները: Հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ G20-ի անդամ երկրները պատրաստակամ են ձեռնարկել համատեղ քայլեր՝ ուղղված կայուն տնտեսական աճի ապահովմանը: Հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

«Մեծ քսանյակի» երկրները պարտավորվել են, մասնավորապես, միջոցներ ձեռնարկել ազգային տնտեսությունների մակարդակով ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ և նպաստավոր պայմաններ ստեղծել երկարաժամկետ ներդրումների համար: Միևնույն ժամանակ, G20-ի երկրները համաձայնության են եկել իրենց դրամավարկային քաղաքականությունները դարձնել առավել թափանցիկ և հրաժարվել միջազգային առևտրային գործառնություններում հնարավոր պրոտեկցիոնիզմից:

Պայմանավորվածություններ են ձեռքբերվել նաև աշխատանքի շուկայի կարգավորման, ենթակառուցվածքների արդիականացման, մարդկային կապիտալի զարգացման, ապրանքային շուկաների վերահսկողության հարցերի շուրջ:

Share