Տնտեսական

ՊԵԿ. Հանդիպում կազնցկացվի  մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին կազմակերպվում է հանդիպում մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մաքսային ընթացակարգերի բարելավման և մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերի քննարկման նպատակով։

Հանդիպում-քննարկումը տեղի կունենա ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում (հասցե՝ ք. Երևան Իսակովի 10, 7-րդ հարկ), սկիզբը՝ ժամը 10:00-ին:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 15-ը yerevan@customs.am էլ. փոստի հասցեին ուղարկել մասնակցի տվյալները։

Share