Բաժին. Տնտեսական

Հայաստանում բջջային ինտերնետի տրաֆիկի մեծ մասը բաժին է ընկնում Apple-ին

Ինտերնետային տվյալներ հավաքագրող և վերլուծող Statcounter համակարգը հրապարակել է բջջային սարքավորումներ արտադրող այն ընկերությունների ցուցակը, որոնք ստեղծում են ամենամեծ ինտերնետային տրաֆիկը: Ինչպես գրում է Geek.am-ը՝ այս տարվա օգոստոսի դրությամբ աշխարհում պատկերը հետևյալն է.

Առաջին հորիզոնականում է Samsung-ը` 25.69%: Երկրորդ տեղում է Apple-ը` 23.39%: Nokia-ն երրորդն է` 21.66%: Չորրորդ տեղում է RIM-ը (Blackberry)` 3.75%: LG-ն հինգերորդն է` 2.78%: Վեցերորդ տեղում է HTC-ն` 2.73%: Sony-ն յոթերորդն է` 2.26%: Micromax-ը ութերորդ տեղում է` 1.3%: Իններորդ հորիզոնականում է Motorola-ն` 1.22%: Տասնյակը եզրափակում է Huawei-ը` 0.81%: Մնացած արտադրողներին բաժին է ընկնում բջջային տրաֆիկի 2.3%-ը: Բջջային տրաֆիկի 12.1% գոյացել է անհայտ սարքավորումների կողմից:

Եթե դիտարկենք առանձին երկրների ցուցանիշները, ապա պատկերը հետևյալն է.

Ամերիկյան մայրցամաքում Apple-ն առաջատար է ԱՄՆ-ում և Կանադայում: Կենտրոնական  և Հարավային Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում առաջատար է Samsung-ը: Միայն Պարագվայում և Նիկարագուայում առաջատար է Nokia-ն, իսկ Գայանայում` RIM-ը:

Եվրոպայում պատկերը հետևյալն է. Սկանդինավյան երկրներում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Դանիայում, Ալբանիայում և Խորվաթիայում առաջատար է Apple-ը: Իսկ Գերմանիայում, Լեհաստանում, Ավստրիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Չեխիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Բոսնիա-Հերցոգովինայում, Սերբիայում, Չերնոգորիայում, Բուլղարիայում և Թուրքիայում առաջտար է Samsung-ը:

Նախկին ԽՍՀՄ երկրներում պատկերը հետևյալն է. Ռուսաստանում և Հայաստանում առաջատարն է Apple-ը: Ուկրաինայում, Վրաստանում, Ադրբեջանում և Միջին Ասիայում առաջատարն է Nokia-ն: Մեձբալթյան երկրներում և Մոլդովայում առաջատար է Samsung-ը:

Աֆրկյան գրեթե բոլոր պետություններում առաջատարը Nokia-ն է: Գոյություն ունեն մի քանի պետություններ, որտեղ առաջատարն է Samsung-ը, իսկ ՀԱՀ-ը միակ պետությունն է, որտեղ առաջատար է RIM-ը:

Ասիայում պատկերը հետևյալն է. Մերձավոր Արևելքում, բացառությամբ Սիրիայի, առաջատարն է Samsung-ը, իսկ Սիրիայում առաջատարն է Nokia-ն: Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում առաջատարն է Nokia-ն: Apple-ն առաջատար է Ճապոնիայում և Վիետնամում: Չինաստանի մասին տվյալներ չկան: Ավստրալիայում և Նոր Զելանդիայում առաջատարն է Apple-ը:

Նշենք նաև, որ Հայաստանի մասով ամբողջական տվյալներն այսպիսին են. 1. Apple 30.79%, 2. Samsung 25.09%, 3. Nokia 21.49%, 4. Sony 3.45%, 5. HTC 3.23%, 6. Alcatel 1.23%,  7. Google 0.88%, 8. LG 0.5%, 9. ZTE 0.47%, 10. RIM 0.41%: Անհայտ` 11.61%, մնացածը` 0.84%:

Share