Բաժին. Տնտեսական

ԱՀԿ. այս տարի միջազգային առևտուրը կաճի 3,3%-ով

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերանայել և արդյունքում նվազեցրել է միջազգային առևտրի աճի իր կանխատեսումը: Նոր կանխատեսման համաձայն՝ այս տարի միջազգային առևտրի ծավալը կաճի 3,3%-ով՝ մինչ այս կանխատեսված 3,5%-ի փոխարեն:  Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն կանխատեսում է, որ 2014 թվականին միջազգային առևտրի ծավալը կաճի 4,5%-ով: Մինչ այս կանխատեսվել էր 5% աճ:

Ինչպես պարզաբանել է ԱՀԿ-ի ղեկավար Ռոբերտո Ազեվեդոն՝  միջազգային առևտրի աճի կանխատեսումների անկումը նախ և առաջ պայմանավորված է Եվրամիության տնտեսության վերականգնման տեմպերի կրճատմամբ: ԱՀԿ-ի ղեկավարը նաև մտահոգություն է հայտնել, որ շատ երկրներում խորանում է պոտեկցիոնիզմը:

Share