Բաժին. Տնտեսական

Ամերիկյան Dow Jones ինդեքսը կենթարկվի փոփոխության

Ամերիկյան Dow Jones Industrial Average բորսայական ինդեքսի կազմում սպասվում են փոփոխություններ: Ինդեքսի կազմում ընդգրկված ընկերությունների ցանկից դուրս կմնան Alcoa-ն, Hewlett-Packard-ը և Bank of America-ն: Վերջիններիս փոխարեն ինդեքսի կազմում կներառվեն Nike-ը, Visa-ն և Goldman Sachs-ը:

Սպասվում է, որ Dow Jones Industrial Average ինդեքսի «թարմացումները» տեղի կունենան սեպտեմբերի 20-ի առևտրային շրջանի ավարտից հետո:

Նշենք, որ հանքարդյունաբերական Alcoa ընկերությանը հաջողվել է Dow Jones ինդեքսի կազմում իր դիրքը պահպանել 54 տարի, Bank of America-ն՝ միայն 5 տարի, իսկ Hewlett-Packard-ը՝ 16 տարի:

Նախատեսված փոփոխությունները բացատրվում են Alcoa-ի, Hewlett-Packard-ի և Bank of America-ի արժեթղթերի թույլ դինամիկայով:

Dow Jones Industrial Average ֆոնդայական ինդեքսը շրջանառվում է 1896 թվականից: Ինդեքսի կազմում ընդգրկված է 30 ընկերություն:

Share