Բաժին. Տնտեսական

«Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը ստացել է միջուկային նյութերի արտահանման արտոնագիր

Կառավարության որոշմամբ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրվել է միջուկային նյութերի արտահանման արտոնագիր: Կառավարությունից հայտնում են, որ այս որոշմամբ հնարավոր կլինի Ռուսաստանի Դաշնություն տեղափոխել ներկայումս ԱԷԿ-ում եղած յոթ հատ թարմ միջուկային վառելիքի հավաքվածքները, որոնք ԱԷԿ են ներկրվել 1979 և 1987 թվականներին և առկա թերությունների պատճառով չեն օգտագործվել:

Share