Բաժին. Տնտեսական

Կուսումնասիրվեն Արարատում և Արմավիրում ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրները

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ստորագրել է հրաման, որով Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման նպատակով ստեղծվելու է աշխատանքները համակարգող հանձնաժողով:

Հրամանով ստեղծվելու է նաև վերոհիշյալ մարզերում ձկնաբուծական նպատակով օգտագործվող խորքային հորերի ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների շուրջ ստեղծված իրավիճակը և խորքային հորերի մոնիթորինգի ավտոմատ համակարգի ներդրման հնարավորությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ:

Նախարարի հրամանի մեկ այլ կետով ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք կազմակերպելու են Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծական նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության օգտագործվող խորքային հորերի լուծարումը:

Նախարարությունից հայտնում են, որ արդեն հաստատվել է Հանձնաժողովի և աշխատանքային խմբերի աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

Սպասվում է, որ Հանձնաժողովը յուրաքանչյուր երկուշաբթի կներկայացնի տեղեկատվություն՝ աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Share