Բաժին. Տնտեսական

Forbes. Ամենահարուստ ամերիկացիները – 2013

Ամերիկյան Microsoft  ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն այս տարի ևս ճանաչվել է ամենահարուստ ամերիկացին: Forbes պարբերականը Բիլ Գեյթսի կարողությունը գնահատել է 72 մլրդ ԱՄՆ դոլար: Արդեն 20-րդ տարին անընդմեջ ԱՄՆ-ի ամենահարուստ քաղաքացին ճանաչվող Բիլ Գեյթսը վերջին մեկ տարվա ընթացքում «հարստացել է» ևս 6 մլրդ ԱՄՆ դոլարով:

400 ամենահարուստ ամերիկացիների վարկանիշի երկրորդ տեղում հայտնի ֆինանսիստ և Berkshire Hathaway ներդրումային ընկերության սեփականատեր Ուորեն Բաֆեթն է, ում կարողությունը գնահատվել է 58,5 մլրդ ԱՄՆ դոլար: Մեկ տարվա ընթացքում Բաֆեթին հաջողվել է իր կարողությունն ավելացնել 12,5 մլրդ ԱՄՆ դոլարով: 

Վարկանիշի երրորդ տեղում Oracle ընկերության հիմնադիր Լարրի Էլիսոնն է՝ 41 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Առաջին հնգյակը եզրափակել են Չարլզ և Դեվիդ Կոխ եղբայրները՝ յուրաքանչյուրը 36 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ:

Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատությամբ առաջին հնգյակը մնացել է անփոփոխ:

Առաջին տասնյակում հայտնվել են նաև Walmart առևտրային ցանցի հիմնադիրները՝ Ուոլտեր ընտանիքի անդամները, որոնք զբաղեցրել են առաջին տասնյակի վեցերորդից իններորդ հորիզոնականները: Առաջին տասնյակը եզրափակել է Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը՝ 31 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ:

Նշենք, որ այս տարվա վարկանիշի տվյալներով՝ 400 ամենահարուստ ամերիկացիների համախառն կարողությունը կազմել է շուրջ 2 տրիլիոն ԱՄՆ դոլար, ինչը 300 մլն ԱՄՆ դոլարով գերազնացում է նախորդ տարվա ցուցանիշը:

Share