Բաժին. Տնտեսական

Հարուստ ամերիկացիների վարկանիշում Քըրք Քրքորյանը 118-րդն է

Հայազգի գործարար Քըրք Քրքորյանը հարուստ ամերիկացիների վարկանիշում այս տարի 118-րդն է: Ամերիկյան Forbes պարբերականի կողմից հրապարակված 400 ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում աշխարհի ամենահարուստ հայի կարողությունը գնահատվել է 3.9 մլրդ ԱՄՆ դոլար:

Վերջին մեկ տարվա ընթացքում 96-ամյա Քըրք Քրքորյանի կարողությունը ավելացել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլարով:

Նշենք, որ անցյալ տարի Քըրք Քրքորյանը վարկանիշում 142-րդն էր:

Քըրք Քրքորյանի եկամուտները ձևավորվում են խաղատների բիզնեսից և ներդրումային գործունեությունից:

Share