Բաժին. Տնտեսական

Իսպանիայի պետական պարտքը հասել է ռեկորդային բարձր մակարդակի

Իսպանիայի պետական պարտքը հասել է ռեկորդային բարձր մակարդակի: Ընթացիկ տարվա հունիս ամսվա տվյալներով այն կազմել է 942,8 մլրդ եվրո կամ երկրի ՀՆԱ-ի 92,2%-ը:

Իսպանիայի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա հունիս ամսվա համեմատ երկրի պետական պարտքն աճել է շուրջ 15%-ով:

Հատկանշական է, որ հունիս ամսվա արդյունքներով Իսպանիայի պետական պարտքի ցուցանիշը գերազանցել է երկրի կառավարության սահմանած վերին շեմը՝ ՀՆԱ-ի 91,4%-ը:

Ինչպես նշում են վերլուծաբանները՝ պետական պարտքի աճը հնարավորինս «զսպելու» նպատակով Իսպանիայի կառավարությունը առաջիկայում ևս կշարունակի պետական բյուջեի ծախսերի կրճատման քաղաքականությունը:

Կանխատեսվում է, որ մինչև 2017 թվականը Իսպանիայի պետական պարտքը կհասնի երկրի ՀՆԱ-ի 100%-ին:

Share