Բաժին. Տնտեսական

Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 20-րդն է

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր 29-ամյա Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշում  20-րդն է: Forbes պարբերականի գնահատմամբ՝ Մարկ Ցուկերբերգի կարողությունը կազմում է շուրջ 19 մլրդ ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ Մարկ Ցուկերբերգին հաջողվել է 16 հորիզոնականով բարելավել իր դիրքը վարկանիշում:

Նշենք, որ առավել վաղ հրապարակվել էին Facebook կողմից ԱՄՆ արժեթղթերի և բորսաների SEC հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերը, որոնց համաձայն՝ 2012 թվականին Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի տարեկան փոխհատուցումները՝ ներառյալ աշխատավարձը, բոնուսները և այլ վճարումները, կազմել են շուրջ 1,99 մլն ԱՄՆ դոլար, ինչը 16%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Share