Բաժին. Տնտեսական

Աշխարհի 10 ամենագրավիչ գործատուները

Միջազգային վերլուծական Universum ընկերությունը կազմել է աշխարհի առավել գրավիչ 50 գործատուների վարկանիշը:

Այն կազմելու համար ընկերությունը հարցումներ է անցկացրել 12 երկրի (Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան, Իտալիա, Ճապոնիա, Ռուսաստան, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա) բիզնես-դպրոցների ավելի քան 100 հազար շրջանավարտների շրջանում:

Արդյունքում պարզվել է, որ հարցվածներն ամենաշատը ցանկացել են աշխատել Google-ում: Գրավիչ գործատուների վարկանիշի առաջին եռյակում հայտնվել են նաև  աուդիտորական Ernst & Young-ը և Goldman Sachs բանկը: Նշված 3 ընկերություններում հարցվածների գրավել է առաջին հերթին մասնագիտական աճի հնարավորությունը և գործատու գրանցած հաջողությունները:

Աշխարհի ամենագրավիչ 10 գործատուների վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

1. Google

2. Ernst & Young

3. Goldman Sachs

4. PricewaterhouseCoopers

5. Microsoft

6. Apple

7. Deloitte

8. KPMG

9. Coca-Cola

10. Proctor & Gamble

Share