Բաժին. Տնտեսական

Քննարկվել են Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքի հետ կապված խնդիրները

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գրասենյակում տեղի է ունեցել մտավոր սեփականության իրավունքի հարցերին վերաբերող աշխատանքային հանդիպում:

ՓՄՁ ԶԱԿ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՓՄՁ սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքի գրանցման, դրա ընթացքում ծագող խնդիրների, գրանցված իրավունքի օգտագործման, ծագած խնդիրների, դրանց լուծման վերաբերյալ խնդիրները: Հանդիպմանը մասնակցել են ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի աշխատակիցները:

Հանդիպման արդյունքում նախատեսվում է հրապարակել գրքույկ՝ Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքի գրանցման և օգտագործման հետ կապված խնդիրների վերաբերյալ:

Հանդիպումը կազմակերպել էր ԵՄ թվինինգի «Մտավոր սեփականության իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը:

Հանդիպումը վարել է Դանիայի արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակի մտավոր սեփականության իրավունքի հաճախորդներ և հաղորդակցություն բաժնի գլխավոր խորհրդատու Քրիստինա Օգոն:

Share