Բաժին. Տնտեսական

Ներդրվում է համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման նոր մեխանիզմ

Տարածքային կառավարման նախարարությունում կայացել է մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է, մասնավորապես, 2014թ. ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հարցը: Նշվել է, որ 2014թ.-ին դոտացիաներն առաջին անգամ հաշվարկվելու են` հիմնվելով Բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա:

Սպասվում է, որ 2014թ. համար համայնքներին տրամադրվող դոտացիաների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 39 մլրդ դրամ, ինչը 2,7 մլրդ դրամով գերազանցում է 2013թ. ցուցանիշը:

Share