Բաժին. Տնտեսական

Երևանում կայացել է հայ-ռուսական գործարար համաժողով

Երևանում կայացել է հայ-ռուսական գործարար համաժողով՝ նվիրված Մոսկվայի և Երևանի տնտեսական համագործակցության զարգացմանը: Համաժողովին մասնակցել են երկու քաղաքների քաղաքապետարանների ներկայացուցիչներ և գործարարներ:

Միջոցառումը կազմակերպվել է «ԲԻԶՆԵՍ-ՄԱՐԱԹՈՆ 2013. Մոսկովյան փոքր և միջին ձեռնարկությունների գործարար առաքելութունը Երևանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է Մոսկվա քաղաքի գիտության, տնտեսական քաղաքականության և գործարարության դեպարտամենտի նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի և Երևանի  առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ:

2013 թվականին «ԲԻԶՆԵՍ-ՄԱՐԱԹՈՆ 2013» ծրագիրը իրականացվում է 50 քաղաքներում: Ծրագրի նպատակն է ստեղծել գործարարների միջև ուղիղ փոխշահավետ արտադրական և առևտրական համագործակցություն:

Նախագծին ի սկզբանէ մասնակցել են ավելի քան 15 մոսկովյան ձեռնարկություններ: Նրանցից յուրաքանչյուրի համար 2 ամսվա ընթացքում իրականացվել են երևանյան գործարաևների շրջանում պոտենցիալ գործընկերների որոնման աշխատանքներ: Նրանց հետ անցկացվել են  ավելի քան 160 նախնական հեռախոսային բանակցություններ, որոնց ժամանակ տրամադրվել են տեղեկատվական նյութեր մասկովյան ընկերությունների մասին: Երևանյան ընկերությունները, որոնք հայտնել են համագործագցելու իրենց հետաքրքրությունը, մասնակցել են երկկողմանի բանակցություններին: Կատարված աշխատանքների արդյունքում պատվիրակության կազմում ընդգրկվել են մոսկովյան 10 ձեռնարկություններ, որոնք առավել հետաքրքրություն են առաջացրել երևանյան գործարարների մոտ:

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատից հայտնում են, որ գործածար առաքելության կազմում Երևան են ժամանել 10 ձեռնարկությունների ներկայացուցիչներ, որոնք  ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ շինարարություն, ներկանյութերի և հարդարման նյութերի արտադրություն, արդյունաբերական սարքավորումներ և կոմպլեկտավորող մասեր, կահույք և աքսեսուարներ, բժշկական սարքավորումներ և ապրանքներ, վնասատուների դեմ պայքարի միջոցներ, կանացի զգեստ, էլեկտրոնային փաստաթղթաշրջառության և արտադրական պրոցեսների ավտոմատացման համակարգեր և այլն:

Share