Բաժին. Տնտեսական

Մոսկվայում կկայանա ԱՊՀ տնտեսական խորհրդի 59-րդ նիստը

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 59-րդ նիստի աշխատանքներին: Նախարարությունից հայտնում են, որ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է շուրջ երկու տասնյակ հարց, որոնք վերաբերում են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին, մասնավորապես, էներգետիկայի, առեւտրի, գիտատեխնիկական ոլորտներին:

Share