Բաժին. Տնտեսական

Կառավարությունը հաստատել է Մաքսային միությանն անդամակցելու նպատակով իրականացվելիք միջոցառումների ցանկը

Կառավարությունը հավանություն է տվել Մաքսային միությանն անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին: Այն ներառում է Մաքսային միությունում գործող փաստաթղթերի և ՀՀ կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի գույքագրումը, առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված` Մաքսային միության անդամակցությունից բխող խնդիրների ուսումնասիրությունը, Հայաստանի համար անմիջապես ընդունելի, ընդունման համար որոշակի ժամանակ պահանջող և բանակցման ենթակա նորմերի տարանջատումը, Մաքսային միությանը միանալու համար վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի թարգմանությունը և այլն:

Միևնույն ժամանակ,  կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին  հանձնարարվել է երկօրյա ժամկետում ՀՀ վարչապետին առաջարկություններ ներկայացնել Մաքսային միությանը ՀՀ միացման գործընթացները համակարգող հանձնաժողովի և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ:

Share