Բաժին. Տնտեսական

IATA. 2013թ.-ին համաշխարհային ավիաինդուստրիայի շահույթը կկազմի 11,7 մլրդ դոլար

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) վերանայել է 2013 թվականի համար ավիափոխադրող ընկերությունների շահույթի կանխատեսումները, որոնց համաձայն՝ այս տարի ավիաընկերությունները ուղևորների և բեռների փոխադրումներից կապահովեն 11,7 մլրդ ԱՄՆ դոլարի շահույթ:

Սպասվում է, որ 2013 թվականին ուղևորափոխադրումների ծավալը կաճի 5%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 0,9%-ով:

IATA-ի գնահատմամբ՝ համաշխարհային ավիաինդուստրիայի համար առկան են բավականին լավ հեռանկարներ. երկարաժամկետ հատվածում ավիաընկերությունները կապահովեն շահույթի շարունակական աճ: Միևնույն ժամանակ, սակայն, դեռևս պահպանվում են որոշակի ռիսկեր՝ կապված համաշխարհային շուկայում նավթի գնի աճով, ինչպես նաև զարգացող տնտեսությամբ երկրներում տնտեսական աճի տեմպերի անկմամբ:

Share