Բաժին. Տնտեսական

«Ոսկե նուռ». Մոսկվայում կազմակերպվել է հայկական արտադրության ապրանքների տոնավաճառ

Մոսկվայում կայացել է հայկական ապրանքարտադրողների ապրանքների ամենամյա «Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառը: Այս անգամ այն նվիրված էր ՀՀ անկախության 22-ամյակին:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տոնավաճառին մասնակցել են ավելի քան 100 հայաստանյան արտադրողներ, ընկերություններ, որոնք ներկայացրել են հայկական ավանդական սննդամթերք, ինչպես նաև գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ այլ աշխատանքներ և այլն։  

Տոնավաճառի անցկացմանն աջակցում է Մոսկվայի կառավարությունը:

Share