Բաժին. Տնտեսական

Արարատի մարզի Այնթափ համայնքն այժմ ունի նորակառույց մանկապարտեզ

Արարատի մարզի Այնթափ համայնքում բացվել է նորակառույց երկհարկանի մանկապարտեզ: Այն նախատեսված է 144 երեխայի համար:

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նախադպրոցական այս հաստատություն, ծանոթացել պայմաններին, կատարված շինարարական աշխատանքներին:

Նշենք, որ Արարատի մարզի 8700 բնակչություն ունեցող ամենամեծ գյուղական համայնքը երբևիցե չի ունեցել մանկապարտեզ և տարիներ շարունակ Այնթափից երեխաները ստիպված հաճախել են Երևանի Նորագավիթի, ինչպես նաև Մասիս քաղաքի նախադպրոցական հաստատությունները:

2011 թվականին մեկնարկած աշխատանքների արդյունքում համայնքն այժմ ունի նորակառույց մանկապարտեզ, որտեղ ներկայումս ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքներ:

Share