Բաժին. Տնտեսական

Հայկական ատոմային էլեկտրակայանը 54 օրով դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից

Սեպտեմբերի 22-ի գիշերը Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար:

ՀՀ Էներգետիկայի և Բնական Պաշարների Նախարարությունից հայտնում են, որ այդ աշխատանքները կտևեն 54 օր:

Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին:

Share