Բաժին. Տնտեսական

Տավուշի մարզում բացվել է սոցիալական ծառայությունների առաջին ինտեգրված կենտրոնը

Նոյեմբերյան քաղաքում բացվել է սոցիալական ծառայությունների ինտեգրված կենտրոն, որտեղ ծառայությունները մատուցվելու են մեկ պատուհանի միջոցով: Այս կենտրոնը Տավուշի մարզում առաջինն է:  

Կենտրոնի բացումը իրականացվել է սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ծրագրի շրջանակներում:

Ամբողջ հանրապետությունում գործելու է 55 նմանատիպ կենտրոն:

ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների  կենտրոնների ձևավորումը՝ համագործակցության լայն հնարավորություններով, քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման նոր մոտեցումներով և աշխատաոճով հույս է ներշնչում, որ այսուհետ ծառայությունները կդառնան ավելի մարդակենտրոն և հասցեական: 

Դրամական վճարումների հետ կապված խնդիրներն այսուհետև կատարվելու են ավտոմատացված տեղեկատվական համակարգերի միջոցով, իսկ բազմաշերտ խնդիրներ ունեցող ընտանիքների կարիքների գնահատումն ու դրանց հիման վրա վերականգնողական բոլոր աշխատանքներն իրականացնելու են սոցիալական աշխատողները: Ծրագրի շրջանակներում սոցիալական աշխատողներն անցել են վերապատրաստումներ, կենտրոններին տրամադրվել են նոր տեխնիկական միջոցներ:

Share