Բաժին. Տնտեսական

Սյունիքում Սերժ Սարգսյանն այցելել է մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման արտադրամաս

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Սյունիք համայնքի մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման նորակառույց արտադրամաս, ծանոթացել իրականացված ներդրումներին և արտադրամասի զարգացման ծրագրերին:

Արտադրամասը, որի շինարարական աշխատանքներն իրականացվել են 2012-2013թթ., պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն կտա մանր եղջերավոր անասունների ընդունման, մորթման և պահման գործընթացներն իրականացնել ժամանակակից մեթոդներով:

Նախատեսվում է արտահանում իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետություն:

Ընկերությունում աշխատում է 43 մարդ՝ 180.0 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:

Արտահանման ծավալների ընդլայնմանը զուգահեռ նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 75-ի:

Նշվել է, որ արտադրամասի գործարկումը կարևոր է ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից, այլև լուրջ խթան է մարզում, ինչպես նաև ամբողջ հանրապետության տարածքում մանր եղջերավոր անասունների բուծման համար:

Share