Բաժին. Տնտեսական

Սեպտեմբերի 25-ին Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից վերաֆինանսավորվել է 42 վարկ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից վերաֆինանսավորվել է 42 վարկ` 328,3 մլն ՀՀ դրամ ծավալով: Ըստ հրապարակված տվյալների՝ այս վարկերից  32-ը՝ 281,1 մլն ՀՀ դրամ ծավալով, վերաֆինանսավորվել են ձեռքբերման, իսկ մնացյալ 10-ը՝ 47,1 մլն ՀՀ դրամ ծավալով, վերանորոգման նպատակով:

Վերաֆինանսավորված վարկերի 14 ը՝ 96,7 մլն ՀՀ դրամ ծավալով, տրամադրվել է ՀՀ մարզերում, իսկ 28-ը՝ 231,5 ՀՀ դրամ ծավալով, Երևանում:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի հունիսին: Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 9 միլիարդ 202 միլիոն 500 հազար ՀՀ դրամ:

Ընկերության գործում է երկրորդային շուկայում և համագործակցելով բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ վերջիններիս տրամադրում է ցածր տոկոսով և երկարաժամկետ վարկեր՝ փորձելով բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով հիփոթեքային վարկերը դարձնել մատչելի բոլոր նրանց համար, ովքեր ունեն բնակարանային ֆինանսավորման կարիք:

Share