Բաժին. Տնտեսական

Որոշ մարզեր ունեն աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի լրացուցիչ 326 տոննայի պահանջարկ

Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերից ստացվել է աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի լրացուցիչ 326 տոննայի պահանջարկ: Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հարցի առնչությամբ կառավարությունը որոշել է նշված քանակը տրամադրել մինչև 3 հա ցանք կատարել ցանկացող տնտեսվարողներին:

Ըստ ներկայացված տվյալների՝ մինչ այս մարզպետարանները ներկայացրել էին 3 հազար 779 տոննա սերմացուի պահանջարկ:

«Փաստորեն մենք 100 տոկոսով բավարարում ենք մարզերի ներկայացրած հայտերը, այսինքն` չկա որևիցե մի մարզ, որը մեզ ներկայացնի սերմացու ստանալու հայտ, որը մենք չբավարարենք: Մեր հիմնական խնդիրն է կրճատել չմշակվող հողերի ծավալները: Այս քաղաքականությունն արդեն դրական արդյունք տալիս է, բայց դեռևս չմշակվող հողերի մեծ ծավալ կա, և պետք է հետևողական լինենք, որպեսզի ամբողջությամբ այդ հողերը մշակվեն», – ասել է վարչապետը:

Share