Բաժին. Տնտեսական

Թբիլիսիում կայացել է հայ-վրացական գործարար համաժողով

Սեպտեմբերի 25-ին Թբիլիսիում  կայացել է հայ-վրացական գործարար համաժողով:  Այն կազմակերպել էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը։  

Համաժողովի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի գործարար մթնոլորտը և բարեփոխումների ընթացքը։ Կայացել են ակտիվ քննարկումներ և մտքերի փոխանակում: Քննարկվել են, մասնավորապես, համագործակցության ակտիվացմանը նպաստող գործոնները։ 

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատից տեղեկացնում են, որ համաժողովի ժամանակ նշվել է, որ Հայաստանի տնտեսական հարաբերությունների առյուծի բաժինն ընկնում է տրանզիտային առևտրին, և եթե Հայաստանի ապրանքաշրջանառության շուրջ 70 տոկոսը իրականացվում է Վրաստանով, ապա, ինչպես ցանկացած տրանզիտային առևտրի դեպքում, Վրաստանի համար դա էական լրացում է պետական գանձարանին և հատկապես ուղղակի ազդեցության գործոն երկրի բարեկեցության վրա: 

Գործարար համաժողովի ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել նման բիզնես ֆորումները դարձնել շարունակական՝  ի նպաստ հայ-վրացական տնտեսական կապերի առավել զարգացմանը։

Share