Տնտեսական

Հնդկաստանը հոկտեմբերին եռապատկել է ոսկու ներմուծումը

Հնդկաստանը 2025 թվականի հոկտեմբերին ներմուծել է 14.72 միլիարդ դոլարի ոսկի: Այս մասին հաղորդում է The Hindu-ն՝ հղում անելով երկրի Առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալներին։

Այս ցուցանիշը 3 անգամ ավելի բարձր է, քան 2024 թվականի հոկտեմբերին, 1.5 անգամ՝ 2025 թվականի սեպտեմբեին, և հավակնում է պատմական ռեկորդի:

«Հոկտեմբերին ոսկու ներմուծման աճը անհավանական էր՝ չնայած համաշխարհային չափազանց բարձր գներին: Արծաթի ներմուծումն էլ է անհավանական աճ արձանագրել», – Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության փոխնախարար Ռաջեշ Ագրավալը նշել է, որ արծաթի ներմուծումն աճել է 6.3 անգամ՝ հասնելով 2.72 միլիարդ դոլարի։

Ընդհանուր առմամբ՝ 2025-ի առաջին 10 ամիսներին Հնդկաստանը ներմուծել է 50.74 միլիարդ դոլարի ոսկի, ինչը 17%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հնդկաստանը համարվում է աշխարհի ամենամեծ ոսկու սպառողներից մեկը, գրեթե չունենալով սեփական արտադրություն։

Share